«ԿԱՊԻՄԵՋ» ՍՊԸ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին թարմացումը՝ հուլիսի 1, 2026թ.
«Կապիմեջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև՝ «Ընկերություն», «մենք», «մեզ» կամ «մեր») կարևորում է Ձեր գաղտնիությունը և պարտավորվում է պաշտպանել Ձեր անձնական տվյալները: Սույն Գաղտնիության քաղաքականությունը սահմանում և բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, փոխանցում, մշակում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները, երբ Դուք օգտվում եք մեր բջջային հավելվածից (այսուհետ՝ «Հավելված»), մեր կայքից (այսուհետ՝ «Կայք») և դրանց հետ կապված eSIM տրամադրման ծառայություններից (միասին՝ «Ծառայություններ»):
Սույն Գաղտնիության քաղաքականությունը մշակվել է անձնական տվյալների պաշտպանության միջազգային ստանդարտների (ներառյալ՝ ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR)) և Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի դրույթների և տերմինաբանության հիման վրա: Մեր Ծառայություններն օգտագործելով՝ Դուք ընդունում եք անձնական տվյալների մշակման՝ սույն քաղաքականությամբ սահմանված կանոնները և սկզբունքները։
1. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՄՇԱԿՈՂԸ
Սույն Գաղտնիության քաղաքականության շրջանակներում Ձեր անձնական տվյալների մշակումը կազմակերպող և իրականացնող մարմինը (տվյալներ մշակողը) հանդիսանում է՝
- Ընկերության անվանումը՝ «Կապիմեջ» ՍՊԸ
- Էլեկտրոնային փոստի հասցե՝ support@kapimej.app
- Հետադարձ կապի հեռախոսահամար՝ +37493533773
2. Ի՞ՆՉ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ ՀԱՎԱՔՈՒՄ
Մենք հավաքում և մշակում ենք անձնական տվյալների հետևյալ կատեգորիաները՝ մեր Ծառայությունները տրամադրելու, պահպանելու, դրանց անվտանգությունն ապահովելու և օպտիմալացնելու նպատակով.
Ա. Տվյալներ, որոնք Դուք տրամադրում եք ուղղակիորեն
- Անձնական նույնականացման տեղեկություններ. Ձեր լրիվ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, երբ գրանցվում եք Հավելվածում/Կայքում, ստեղծում եք անձնական օգտահաշիվ կամ պատվեր եք ձևակերպում մեր Ծառայություններից օգտվելու համար:
- Տեղեկություններ, որոնք Դուք կամավոր տրամադրում եք հաճախորդների սպասարկման հարցումները լրացնելիս, էլեկտրոնային փոստով կարծիք հայտնելիս կամ տեխնիկական աջակցման թիմին դիմելիս (ներառյալ՝ էկրանի տպվածքներ կամ սխալների լոգեր):
Բ. Անուղղակիորեն ստացվող տվյալներ երրորդ անձանց և Միասնական մուտքի համակարգերի (SSO) միջոցով
- Հանրային օգտահաշվի տեղեկություններ. Եթե Դուք ընտրում եք օգտահաշիվ ստեղծել կամ Հավելված/Կայք մուտք գործել երրորդ կողմի նույնականացման համակարգերի միջոցով, ինչպիսիք են Google-ը կամ Apple-ը, մենք այդ աղբյուրներից անուղղակիորեն ստանում և հավաքում ենք Ձեր վավերացման տվյալները և Ձեր հանրային օգտահաշվի ավատարը (նկարը):
Գ. Ավտոմատացված տեխնիկական և ցանցային տվյալներ
- eSIM օգտահաշիվների տեխնիկական համատեղելիությունն ապահովելու և ինտերնետ տրաֆիկի երթուղավորումն օպտիմալացնելու նպատակով մենք ավտոմատ կերպով ֆիքսում ենք սարքի տվյալները՝ մոդելը, օպերացիոն համակարգը, IP հասցեն, սարքի եզակի նույնացուցիչները և քուքի (cookie) ֆայլերի կարգավորումները:
3. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե առկա են օրենքով սահմանված հիմքերը: Մենք մշակում ենք Ձեր տվյալները հետևյալ իրավական հիմքերով.
- Պայմանագրի կատարում. Ձեր պատվերները մշակելու, ֆինանսական գործարքներն իրականացնելու, eSIM փաթեթները ակտիվացնելու և Ձեր անձնական օգտահաշիվը կառավարելու համար:
- Տվյալներ մշակողի օրինական շահեր. Օգտատերերին որակյալ տեխնիկական աջակցություն տրամադրելու, Հավելվածի/Կայքի աշխատանքը բարելավելու, ինչպես նաև խարդախությունները և ցանցային չարաշահումները կանխարգելելու համար:
- Տվյալների սուբյեկտի համաձայնություն. Ձեզ ուղղակի մարքեթինգային հաղորդագրություններ ուղարկելու կամ Ձեր տվյալները մեր գործընկեր ընկերություններին գովազդային նպատակներով փոխանցելու համար: Դուք իրավունք ունեք ցանկացած պահի հետ կանչել Ձեր համաձայնությունը:
- Օրենքով սահմանված պարտականությունների կատարում. Հարկային, հաշվապահական և հեռահաղորդակցության ոլորտի տեղական օրենսդրական պահանջներին համապատասխանությունն ապահովելու համար:
4. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ
«Կապիմեջ» ՍՊԸ-ն օգտագործում և մշակում է Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով.
- Պատվերների և գործարքների մշակում. Գնումները ձևակերպելու, հաշվապահական փաստաթղթաշրջանառությունը վարելու և eSIM օգտահաշիվների հասանելիությունն ապահովելու համար:
- Հաշվի կառավարում. Օգտատիրոջ օգտահաշվի աշխատանքը պահպանելու և Google/Apple SSO համակարգերի միջոցով անվտանգ մուտքն ապահովելու համար:
- Հաճախորդների աջակցում. Տեխնիկական խնդիրները լուծելու, Օգտագործման կանոններով սահմանված 14-օրյա ժամկետում վերադարձի կամ փոխարինման հարցումները քննարկելու համար:
- Մարքեթինգային ծանուցումներ. Ձեզ էլեկտրոնային նամակների միջոցով տեղեկություններ ուղարկելու համար այն ապրանքների, զեղչերի և ծառայությունների մասին, որոնք կարող են հետաքրքրել Ձեզ:
- Տվյալների կիսում գործընկերների հետ. Ձեր հստակ համաձայնության առկայության դեպքում Ընկերությունը կարող է փոխանցել Ձեր տվյալները իր գործընկեր կազմակերպություններին՝ մարքեթինգային և ճանապարհորդական առաջարկների նպատակով:
5. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ
- Անվտանգ սերվերներ. Ընկերությունն ապահով կերպով պահպանում է Ձեր տվյալները հեղինակավոր և արդիական ամպային հաշվարկային (cloud computing) մատակարարների ապահով սերվերային տարածքներում:
- Տվյալների ծածկագրում (Encryption). Տվյալների չարտոնված մուտքը, կորուստը, փոփոխումը կամ արտահոսքը կանխելու համար Ձեր տվյալները պարտադիր կերպով ծածկագրվում են ինչպես պահպանման փուլում (at rest), այնպես էլ փոխանցման ժամանակ (in transit)՝ Ձեր սարքի և մեր սերվերների միջև:
- Ֆինանսական տվյալների անձեռնմխելիություն. Ձեր անվտանգության համար բանկային քարտերի անմիջական տվյալները (նաև՝ CVV/CVC կոդերը) մշակվում են անմիջապես միջազգային սերտիֆիկացված վճարային համակարգերի (Visa, Mastercard, ArCa) կողմից և երբեք չեն պահվում կամ արխիվացվում Ընկերության ենթակառուցվածքներում:
6. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Մենք պահպանում ենք Ձեր անձնական տեղեկությունները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն քաղաքականության մեջ նշված նպատակներն իրագործելու համար.
- Օգտահաշվի տվյալներ. Ձեր անձնական օգտահաշվի տվյալները և պատվերների պատմությունը պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ Դուք չեք ընտրել Ձեր հաշիվը ջնջելու տարբերակը կամ չեք ներկայացրել տվյալները ոչնչացնելու պահանջ:
- Գնումների վերաբերյալ տվյալներ. Կատարված գնումներին և ֆինանսական գործարքներին առնչվող տվյալները կպահպանվեն նվազագույնը 5 (հինգ) տարի ժամկետով: Այս ժամկետը խստորեն սահմանված է իրավական, հարկային և հաշվապահական օրենսդրության պահանջները բավարարելու համար:
7. ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մեր Ծառայությունները նախատեսված չեն 18 (տասնութ) տարին չլրացած անձանց համար: Ընկերությունը գիտակցաբար չի հավաքում, չի մշակում և չի պահպանում անչափահասների անձնական տվյալները: Եթե պարզվի, որ մենք սխալմամբ կամ առանց օրինական հիմքի հավաքագրել ենք 18 տարեկանից ցածր անձի տվյալներ, մենք անհապաղ կձեռնարկենք քայլեր այդ տվյալները մեր համակարգերից ամբողջությամբ ոչնչացնելու և համապատասխան օգտահաշիվը հնարավորինս արագ արգելափակելու ուղղությամբ:
8. ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մենք ուրախ կլինենք Ձեզ պարբերաբար ծանուցել մեր նոր ինտերնետ-փաթեթների և ծառայությունների վերաբերյալ: Եթե Դուք տվել եք Ձեր համաձայնությունը գովազդային նյութեր ստանալու համար, Դուք կարող եք ցանկացած պահի անվճար հրաժարվել դրանցից:
- Գովազդային հաղորդակցությունից հրաժարվելու համար անհրաժեշտ է նամակ ուղարկել support@kapimej.app էլեկտրոնային հասցեին:
- Ձեր հարցումը ստանալու պահից սկսած մենք կդադարեցնենք նամակների ուղարկումը և կփոփոխենք Ձեր կարգավիճակը համակարգում 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
9. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ (ՕԳՏԱՏԻՐՈՋ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի և միջազգային իրավական նորմերի համաձայն՝ Դուք, որպես տվյալների սուբյեկտ, ունեք հետևյալ իրավունքները.
- Տվյալներին ծանոթանալու իրավունք․ Դուք իրավունք ունեք պահանջել և ստանալ տեղեկատվություն այն մասին, թե Ձեր որ անձնական տվյալներն են մշակվում, ինչպես նաև ստանալ այդ տվյալների պատճենները:
- Տվյալների ուղղման իրավունք․ Դուք իրավունք ունեք պահանջել, որ մենք ուղղենք, թարմացնենք կամ լրացնենք ցանկացած անճշգրիտ կամ թերի անձնական տվյալ:
- Տվյալների ուղղափակման կամ մշակման սահմանափակման իրավունք․ Դուք իրավունք ունեք պահանջել ժամանակավորապես սահմանափակել Ձեր տվյալների մշակումը որոշակի հանգամանքներում (օրինակ՝ երբ վիճարկվում է տվյալների ճշգրտությունը):
- Տվյալների մշակման դեմ առարկելու իրավունք․ Դուք իրավունք ունեք առարկել Ընկերության կողմից Ձեր անձնական տվյալների մշակման դեմ՝ ուղղակի մարքեթինգային կամ պրոֆիլավորման նպատակներով:
- Տվյալների ջնջման/ոչնչացման իրավունք․ Դուք իրավունք ունեք պահանջել ոչնչացնել Ձեր անձնական տվյալները, եթե դրանց մշակման հիմքերը վերացել են (հաշվի առնելով գնումների տվյալների պահպանման 5-ամյա օրենսդրական պահանջը):
- Տվյալների փոխանցելիության իրավունք․ Դուք իրավունք ունեք պահանջել, որ մենք Ձեր տվյալները փոխանցենք Ձեզ կամ մեկ այլ կազմակերպության՝ կառուցվածքային, մեքենայաընթեռնելի ձևաչափով:
Եթե Դուք հարցում ներկայացնեք սույն իրավունքներից որևէ մեկն իրականացնելու համար, մենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ունենք 1 (մեկ) ամիս ժամկետ՝ Ձեզ պաշտոնական պատասխան կամ համապատասխան տվյալները տրամադրելու համար: Հարցումներն անհրաժեշտ է ուղարկել support@kapimej.app հասցեին:
10. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՆ ՏԵՔՍՏԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Սույն Գաղտնիության քաղաքականությունը կազմված է հայերեն: Սույն Քաղաքականության ցանկացած թարգմանություն այլ լեզուներով (այդ թվում՝ անգլերեն) կատարվել է բացառապես օգտատերերի հարմարավետության համար: Հայերեն բնագրի և թարգմանված տարբերակների միջև որևէ հակասության, անհամապատասխանության կամ տարընթերցումների դեպքում հայերեն տարբերակը կունենա գերակայություն և կհամարվի հիմնական իրավական հիմքը բոլոր վարչական, իրավական կամ դատական գործընթացներում:
11. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ընկերությունը պարբերաբար վերանայում է իր Գաղտնիության քաղաքականությունը և իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում թարմացնել կամ փոփոխել այն: Բոլոր փոփոխությունները անմիջապես կհրապարակվեն Կայքում/Հավելվածում, և կփոփոխվի Քաղաքականության վերջին թարմացման ամսաթիվը: Խրախուսում ենք Օգտատերերին ժամանակ առ ժամանակ այցելել Կայք՝ անձնական տվյալների պաշտպանության ընթացակարգերին ծանոթ լինելու համար:
12. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ
Եթե ունեք հարցեր սույն Գաղտնիության քաղաքականության, Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, կամ ցանկանում եք օգտվել Ձեր իրավունքներից, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հասցեներով.
- Էլեկտրոնային փոստ՝ support@kapimej.app
- Հեռախոսահամար՝ +37493533773