«ԿԱՊԻՄԵՋ» ՍՊԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Վերջին թարմացումը՝ հուլիսի 1, 2026թ.
Բարի գալուստ «ԿԱՊԻՄԵՋ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ «Ընկերություն», «մենք», «մեզ» կամ «մեր») կայք/հավելված։ Ծառայությունների օգտագործման սույն պայմանները (այսուհետ` «Պայմաններ») իրավաբանական ուժ և պարտադիր բնույթ ունեցող փաստաթուղթ է Ձեր (այսուհետ՝ «Օգտատեր», «Դուք» կամ «Ձեր») և «Կապիմեջ» ՍՊԸ-ի միջև՝ կապված Ձեր կողմից «Kapimej» բջջային հավելվածի (այսուհետ՝ «Հավելված») և/կամ kapimej.app կայքի (այսուհետ` «Կայք») և դրա բոլոր գործառույթների, կապուղիների, կայքերի կամ տվյալների տրամադրման ծառայությունների (այսուհետ՝ «Ծառայություններ») հասանելիության և օգտագործման հետ:
Խնդրում ենք ուշադիր ընթերցել սույն օգտագործման պայմանները, քանզի դրանք պարունակում են կարևոր տեղեկություններ Ձեր իրավունքների, պաշտպանության միջոցների և պարտավորությունների վերաբերյալ: Մուտք գործելով Հավելված/Կայք, օգտագործելով մեր Ծառայությունները կամ սեղմելով «համաձայն եմ» կոճակը՝ Դուք հաստատում եք, որ կարդացել, ըմբռնել եք և համաձայն եք պահպանել սույն Պայմանների բոլոր պահանջները: Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, ապա պարտավոր եք անմիջապես դադարեցնել Հավելվածի/Կայքի և Ծառայությունների օգտագործումը:
1. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
- Օգտատիրոջ տարիքային պահանջը. Ծառայությունները նախատեսված են բացառապես 18 (տասնութ) տարին լրացած անձանց համար: 18 տարեկանից ցածր ցանկացած անձի կողմից Ծառայությունների օգտագործումը խստիվ արգելվում է:
- Տեղական օրենսդրության պահպանում. Դուք կրում եք անձնական պատասխանատվություն՝ ապահովելու, որ Ձեր մուտքը և Ծառայությունների օգտագործումը համապատասխանեն Ձեր բնակության կամ գտնվելու վայրի երկրի հեռահաղորդակցության, անձնական տվյալների պաշտպանության, սպառողների իրավունքների պաշտպանության և արտահանման վերահսկման բոլոր տեղական, ազգային և միջազգային օրենքներին: Դուք Հավելվածից/Կայքից օգտվում եք Ձեր սեփական նախաձեռնությամբ և ստանձնում եք տեղական օրենսդրության պահպանման հետ կապված բոլոր ռիսկերը:
- Տեխնիկական միջնորդի կարգավիճակ. Դուք ընդունում եք, որ «ԿԱՊԻՄԵՋ» ՍՊԸ-ն գործում է որպես բջջային ծառայությունների վերավաճառող (reseller) և տեխնիկական միջնորդ: Ներկառուցված SIM (eSIM) տեխնոլոգիայի միջոցով մատուցվող կանխավճարային բջջային ինտերնետ-փաթեթները տրամադրվում են միջազգային առաջատար բջջային կապի օպերատորների (MNOs) և լիազորված երրորդ կողմի կապի մատակարարների միջոցով: «ԿԱՊԻՄԵՋ» ՍՊԸ-ն ուղղակիորեն պատասխանատու չէ նշված և այլ երրորդ կողմի օպերատորների կողմից կառավարվող ցանցային ենթակառուցվածքների աշխատանքի համար:
2. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՕԳՏԱՀԱՇՎԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
- Գրանցման տվյալների ճշգրտություն. Ծառայությունների որոշակի գործառույթներից օգտվելու համար Ձեզնից կարող է պահանջվել օգտահաշվի (account) գրանցում և անձնական տվյալների (ներառյալ անուն, էլեկտրոնային փոստի հասցե) տրամադրում: Դուք երաշխավորում եք, որ Ձեր տրամադրած բոլոր տեղեկությունները ճիշտ են, արդիական և ամբողջական, և համաձայնում եք փոփոխությունների դեպքում անմիջապես թարմացնել դրանք:
- Գաղտնաբառի և մուտքի տվյալների գաղտնիություն. Դուք կրում եք անձնական պատասխանատվություն Ձեր գաղտնաբառի, օգտահաշվի տվյալների կամ ավտոմատ գեներացվող մեկանգամյա կոդերի (OTP) խիստ գաղտնիության պահպանման համար: Դուք ստանձնում եք լիակատար պատասխանատվություն Ձեր օգտահաշվի միջոցով կատարված բոլոր գործողությունների, գնումների և ինտերնետ ծախսի համար:
- Անվտանգության խախտման մասին ծանուցում. Դուք համաձայնում եք անմիջապես տեղեկացնել մեզ support@kapimej.app էլեկտրոնային հասցեով Ձեր օգտահաշվի ցանկացած փաստացի կամ ենթադրյալ չարտոնված օգտագործման կամ անվտանգության այլ խախտման մասին: «Կապիմեջ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից սույն անվտանգության պարտավորությունների չկատարման հետևանքով առաջացած որևէ կորստի կամ վնասի համար:
- Տվյալների պաշտպանություն. Գրանցման կամ գնման ժամանակ ներկայացված ցանկացած անձնական տվյալ մշակվում է անձնական տվյալների պաշտպանության գործող ՀՀ օրենսդրության և մեր Գաղտնիության քաղաքականության համաձայն, որը հանդիսանում է սույն Պայմանների անբաժանելի մասը:
3. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
- Ծառայությունների հետ կապված մտավոր սեփականության իրավունքի բոլոր օբյեկտները, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ Հավելվածի/Կայքի կոդը, տվյալների բազաները, ծրագրային ապահովումը, Կայքի դիզայնը, աուդիո և տեսանյութերը, տեքստերը, լուսանկարները, գրաֆիկան և ապրանքային նշանները, պատկանում են մեզ, վերահսկվում են մեր կողմից կամ մեզ են փոխանցված լիցենզային կամ այլ պայմանագրերով:
- Հավելվածում/Կայքում ներկայացված բովանդակությունը և ապրանքային նշանները նախատեսված են բացառապես Ձեր անձնական, ոչ կոմերցիոն օգտագործման համար:
- Ծառայությունների կամ բովանդակության որևէ մասի որևէ տեսակի վերարտադրումը, տարածումը, փոփոխումը, հրապարակային ցուցադրումը, արտահանումը կամ կոմերցիոն նպատակներով շահագործումն առանց Ընկերության նախնական գրավոր թույլտվության խստիվ արգելվում է:
4. ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԳՆԱԳՈՅԱՑՈՒՄ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
- Ապրանքների տրամադրում. Միջազգային eSIM պրոֆիլները և բջջային ինտերնետ-փաթեթները տրամադրվում են ըստ առկայության՝ «ինչպես որ կա» (as-is) և «ինչպես հասանելի է» (as-available) սկզբունքով:
- Փոփոխություններ և գներ. Ինտերնետ-փաթեթների գները կարող են փոփոխվել առանց նախնական ծանուցման: Ընկերությունը իրավունք է վերապահում ցանկացած պահի, ամբողջությամբ կամ մասնակիորեն փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել ցանկացած ապրանքի, տվյալների փաթեթի կամ Ծառայության գործառույթի տրամադրումը՝ առանց որևէ պատասխանատվության կամ նախնական ծանուցման պարտավորության:
- Պլանների ավարտ. eSIM-ի գնմանն առնչվող Պայմաններն ուժի մեջ են մտնում գործարքի պահից և ավտոմատ կերպով դադարում են տվյալների սահմանված ծավալի (քվոտայի) սպառման կամ փաթեթի վավերականության ժամկետի լրանալու պահին (կախված նրանից, թե որն ավելի շուտ տեղի կունենա):
5. ՍԱՐՔԻ ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱԿՈՂՊՈՒՄ ԵՎ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Օգտատիրոջ կողմից համատեղելիության ստուգում. Մինչև գնումն ավարտելը Օգտատերը կրում է բացառիկ պատասխանատվություն՝ ստուգելու, որ իր բջջային սարքը կապի օպերատորի կողմից սահմանափակված չէ (carrier-unlocked), տեխնիկապես համատեղելի է eSIM տեխնոլոգիայի հետ և կարող է գործել ճամփորդության երկրում: Սարքերի համատեղելիությունը կարող է տարբերվել՝ կախված տարածաշրջանից, արտադրողից և օպերատորի կարգավորումներից:
- Ակտիվացման ձախողման պատասխանատվության բացառում. Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն ակտիվացման ձախողումների, սարքի սահմանափակումների, տվյալների կոնֆիգուրացիայի սխալների կամ տրամադրման այն խնդիրների համար, որոնք առաջացել են չաջակցվող, կողպված կամ անհամատեղելի սարքերի օգտագործման հետևանքով:
- Ինտերնետի պարտադիր պայման. Դուք ընդունում եք, որ eSIM օգտահաշվի ներբեռնումը, տեղադրումը և ակտիվացումը պահանջում են կայուն և պաշտպանված ինտերնետ կապ (Wi-Fi կամ այլ բջջային կապ), որի ապահովումը հանդիսանում է Ձեր բացառիկ պարտականությունը:
6. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐԴԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Ընկերությունը ձեռնարկում է կոմերցիոն տեսանկյունից ողջամիտ քայլեր՝ տվյալների փոխանցման ծառայությունների անխափան հասանելիությունն ապահովելու համար: Այնուամենայնիվ, քանի որ ցանցային երթուղավորումն իրականացվում է երրորդ կողմի բջջային օպերատորների կողմից, մենք չենք երաշխավորում անխափան, անսխալ կամ լիովին պաշտպանված ցանցային ծածկույթ:
- Տվյալների փոխանցման ծառայությունները կարող են ժամանակավորապես վատթարանալ կամ անհասանելի դառնալ ցանցի ծանրաբեռնվածության, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացման, պլանային սպասարկման աշխատանքների, աշխարհագրական ծածկույթից դուրս գտնվող գոտիների կամ Ընկերության վերահսկողությունից դուրս գտնվող գործոնների պատճառով (օրինակ՝ եղանակային վատ պայմաններ, ռադիոմիջամտություններ, ռելիեֆային արգելքներ կամ տեղական իրավական սահմանափակումներ):
- Եթե Դուք ձեռք եք բերում «անսահմանափակ» կամ մեծ ծավալի տվյալների փաթեթ, Ձեր ինտերնետի արագությունը կամ հասանելիությունը կարող են ենթարկվել մեր գործընկեր օպերատորների կողմից կիրառվող Արդար օգտագործման քաղաքականության (Fair Use Policy) սահմանափակումներին: Բջջային օպերատորները իրավունք են վերապահում կիրառել արագության ժամանակավոր սահմանափակումներ, եթե Ձեր օգտագործումը գնահատվում է չափազանց մեծ կամ բացասաբար է անդրադառնում տվյալ ցանցի այլ օգտատերերի կապի որակի վրա:
7. ԳՆՈՒՄՆԵՐ, ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ
- Ընդունվող վճարման եղանակներ. Հավելվածի/Կայքի միջոցով իրականացվող բոլոր ֆինանսական գործարքների համար Ընկերությունը ընդունում է Visa, Mastercard, ArCa, iDram, ինչպես նաև, եթե Ձեր սարքը դրանք ապահովում է՝ Apple Pay և Google Pay վճարային միջոցները:
- Ֆինանսական տվյալների ճշգրտություն. Գնում կատարելով՝ Դուք համաձայնում եք տրամադրել լիովին ճշգրիտ, արդիական և վավեր վճարային տեղեկատվություն: Դուք լիազորում եք «ԿԱՊԻՄԵՋ» ՍՊԸ-ին և նրա լիազորված երրորդ կողմ վճարային համակարգերին գանձել սահմանված վճարները Ձեր կողմից նշված վճարման միջոցից:
- Վճարային տվյալների պաշտպանություն. Ձեր անվտանգության նպատակով «ԿԱՊԻՄԵՋ» ՍՊԸ-ն ուղղակիորեն չի պահպանում Ձեր քարտային տվյալները: Բոլոր ֆինանսական տվյալները մշակվում և պահպանվում են բացառապես սերտիֆիկացված, պաշտպանված երրորդ կողմի վճարային հարթակների կողմից:
- Հարկեր. Բոլոր կանխավճարային գործարքները ներառում են կիրառելի անուղղակի հարկերը (օրինակ՝ ավելացված արժեքի հարկ), եթե այլ բան սահմանված չէ:
8. ՉԵՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Վաճառքի վերջնական լինելը. Հաշվի առնելով eSIM պրոֆիլների թվային բնույթը և արագ տրամադրումը՝ բոլոր վաճառքները վերջնական են: Ընկերությունը չի ընդունում արդեն իսկ ակտիվացված կամ տրամադրված eSIM պրոֆիլների վերադարձ, փոխանակում կամ չեղարկում:
- Աջակցման դիմումի ժամկետ. Եթե Դուք բախվում եք տեխնիկական խնդիրների, որոնք թույլ չեն տալիս eSIM-ն գործել ըստ նշանակության կամ միանալ ցանցին, Դուք պետք է կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ support@kapimej.app հասցեով՝ գնման օրվանից սկսած 14 (տասնչորս) օրվա ընթացքում:
- Հայեցողական գնահատում. Մենք մանրամասն կուսումնասիրենք Ձեր ներկայացրած խնդիրը, որից հետո մենք կարող ենք մեր հայեցողությամբ փոխանակել eSIM օգտահաշիվը կամ իրականացնել գումարի վերադարձ:
- Վերադարձի բացարձակ չափանիշներ. Գումարի վերադարձի կամ օգտահաշվի փոխարինման դիմումը քննարկելու համար Դուք պետք է խստորեն բավարարեք հետևյալ պայմաններին.
- Դուք պետք է eSIM-ի գնման օրվանից սկսած 14 օրվա ընթացքում հաստատած լինեք կապ մեր աջակցման թիմի հետ:
- Դուք պետք է տրամադրեք տեխնիկական խնդրի հստակ և հավաստի ապացույցներ (օրինակ՝ էկրանի տպվածքներ (screenshot), սարքի սխալի հաղորդագրություններ):
- eSIM օգտահաշիվը չպետք է ակտիվացված կամ օգտագործված լինի որևէ սարքի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք ակնհայտորեն ապացուցում եք, որ այն թերի կամ անսարք է եղել տրամադրման պահից սկսած:
Վերադարձի իրականացումը. Եթե Ձեր վերադարձի հարցումը պաշտոնապես հաստատվի, մենք կձևակերպենք գումարի վերադարձը: Գումարը ավտոմատ կերպով կփոխանցվի Ձեր սկզբնական վճարման եղանակին (քարտին)՝ Ձեր վճարային քարտը սպասարկող բանկի կամ համակարգի քաղաքականությամբ սահմանված ժամկետներում:
9. ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Դուք համաձայնում եք օգտագործել Հավելվածը/Կայքը և Ծառայությունները միայն օրինական նպատակներով, որոնք թույլատրված են սույն Պայմաններով և ՀՀ գործող օրենսդրությամբ: Արգելված գործողությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝
- eSIM ծառայությունների չարաշահում. ինտերնետ կապի օգտագործումը անպատշաճ, անօրինական, խարդախ, հանցավոր կամ վնասակար նյութեր փոխանցելու համար, կամ անսովոր ավտոմատացված տրաֆիկի ստեղծումը (օրինակ՝ բոտեր, ոչ անձնական տվյալների հոսքեր կամ կլոններ), որոնք վնասում են ցանցի թողունակությանը:
- Չարտոնված տարածում. eSIM օգտահաշիվների կամ մուտքի տվյալների չարտոնված տարածումը, վաճառքը, կրկնօրինակումը կամ վարձակալությամբ տրամադրումը:
- Աջակցման ծառայության չարաշահում. Մեր աջակցման ծառայությունների կամ հաճախորդների սպասարկման կապուղիների կասկածելի ակտիվությամբ, վիրավորական ձևով կամ ոչ կառուցողական օգտագործումը:
- Տվյալների հավաքագրում (Scraping). Մեր հարթակից օգտատերերի տվյալների քաղումը կամ հավաքագրումը՝ չպատվիրված էլեկտրոնային նամակներ (սպամ) ուղարկելու նպատակով:
- Մրցակցություն. Ընկերության հետ մրցակցության փորձերը, մեր Հավելվածի/Կայքի հետադարձ նախագծումը (reverse-engineering) կամ մեր տվյալների փաթեթների օգտագործումը մրցակցային ապրանք կամ ծառայություն ստեղծելու նպատակով:
Մենք իրավունք ենք վերապահում անմիջապես դադարեցնել կամ կասեցնել Ձեր օգտահաշվի հասանելիությունը, ջնջել Ձեր eSIM օգտահաշիվները՝ առանց գումարի վերադարձի, և արգելել Ծառայությունների Ձեր հետագա օգտագործումը, եթե Դուք խախտեք սույն սահմանափակումներից որևէ մեկը:
10. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ (ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ)
Դուք համաձայնում եք պաշտպանել, փոխհատուցել և զերծ պահել «ԿԱՊԻՄԵՋ» ՍՊԸ-ին, նրա դուստր ընկերություններին, մասնաճյուղերին, պաշտոնատար անձանց, գործակալներին, գործընկերներին և աշխատակիցներին ցանկացած կորստից, վնասից, պատասխանատվությունից, պահանջից կամ հայցից (ներառյալ ողջամիտ փաստաբանական և դատական ծախսերը), որոնք ներկայացվել են ցանկացած երրորդ կողմի կողմից և առաջացել են Ձեր կողմից Ծառայությունների օգտագործման, սույն Օգտագործման պայմանների խախտման, Ձեր երաշխիքների և հավաստիացումների որևէ խախտման կամ երրորդ կողմի կամ կապի օպերատորի իրավունքների խախտման հետևանքով: Նշված ծախսերն ու պահանջները ենթակա են անհապաղ վճարման՝ ծանուցումը ստանալու պահից:
11. ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
- ՀՀ օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով՝ Հավելվածը/Կայքը և Ծառայությունները տրամադրվում են «ինչպես որ կա» և «ինչպես հասանելի է» սկզբունքով: «ԿԱՊԻՄԵՋ» ՍՊԸ-ն հրաժարվում է ցանկացած տեսակի փաստացի կամ ենթադրյալ երաշխիքներից, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ առևտրային պիտանիության, որոշակի նպատակի համար պիտանիության և իրավունքների չխախտման ենթադրյալ երաշխիքները: Ընկերությունը չի երաշխավորում բջջային ցանցի ենթակառուցվածքների անխափան հասանելիությունը, անվտանգությունը, որակը կամ ճշգրտությունը:
- Ընկերությունը, նրա տնօրենները կամ աշխատակիցները ոչ մի դեպքում Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չեն կրում ուղղակի կամ անուղղակի վնասների համար, ներառյալ՝ բաց թողնված օգուտի, տվյալների կորստի կամ այլ վնասների համար, որոնք առաջացել են Ձեր կողմից ծառայությունների օգտագործման հետևանքով, նույնիսկ եթե Ընկերությունը տեղեկացված է եղել նման վնասների հնարավորության մասին:
12. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընկերությունը իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել կամ թարմացնել Ծառայությունների օգտագործման սույն պայմանները: Ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում անմիջապես Հավելվածում կամ Կայքում վերանայված Պայմանները տեղադրելու պահից: Ընկերությունը պարտավորվում է նշել փոփոխությունների մասին՝ թարմացնելով սույն Պայմանների վերնամասում տեղակայված վերջին թարմացման ամսաթիվը: Փոփոխությունների հրապարակումից հետո Ձեր կողմից Հավելվածի/Կայքի և Ծառայությունների շարունակական օգտագործումը հաստատում է Ձեր համաձայնությունը Ծառայությունների օգտագործման թարմացված պայմաններին:
13. ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
Ծառայությունների օգտագործման սույն պայմանները և Ձեր հարաբերությունները Ընկերության հետ կարգավորվում և մեկնաբանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության՝ բացառությամբ կոլիզիոն նորմերի: Սույն Պայմանների կամ Ծառայությունների օգտագործման հետ կապված ցանկացած վեճ կամ տարաձայնություն ենթակա է լուծման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատական կարգով, իրավասու դատարան(ներ)ի կողմից:
14. ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Սույն Պայմանների կամ մեր Ծառայությունների վերաբերյալ հարցեր, մտահոգություններ կամ տեխնիկական խնդիրներ ունենալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեր աջակցման թիմի հետ հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ support@kapimej.app: